08.07.2019|
11:46
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Վիետնամից մեկնեց Սինգապուր։ Այցը պաշտոնական է` վարչապետի հրավերով: Օդանավակայանում դիմավորման արարողությունից հետո Հայաստանի վարչապետն ուղևորվեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: